17 04 2020

Ծառայությունը ծառայություն, բայց ինչ-որ մեկն ունի հիփոթեքային վարկ․ Արարատ Միրզոյան



ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Հարցին՝ արդյո՞ք մտածելու տեղիք տալիս է այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացել է հանձնաժողով, իսկ 2016-ի ապրիլին ԶՈւ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը՝ ոչ, ասաց հետևյալը.

«Ես ուզում եմ իմ  վերաբերմունքը արտահայտել. չեմ կարծում, թե պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել, հանձնաժողովին չի ներկայացրել իր գիտելիքները, տեղեկությունները»:

Միրզոյանը խոսեց նաև պարգևավճարների մասին: Արձագանքելով տարբեր պաշտոնյաների՝ բարձր պարգևավճարներ ստանալու մասին տեղեկություններին՝ նշեց. «Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններից և միջազգային տարբեր ընկերություններում աշխատելու իմ փորձից ասել, սա սկզբունք է աշխարհում. վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով, որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա կա օրենքով սահմանված սանդղակ: Սա, իհարկե, չափազանց չոր մոտեցում կլիներ, եթե սրանով սահմանափակվեի, բայց կա մեդալի մյուս կողմը՝ անապահովություն կա, և չի կարելի ասել՝ եթե պատասխանատվությունը շատ է, դու պետք է ստանաս 10 միլիոն դրամ, կենսաթոշակառուն՝ 30 000 դրամ: Բայց նաև չի կարելի անտեսել այդ հանգամանքը, որ այդ մարդկանց պատասխանատվությունը շատ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ