Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որը ծրագրված էր անցկացնել ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ժամկետները դեռ չեն հստակեցվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ժամկետները դեռ չեն հստակեցվել»,-ասել է Զայնետդինովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը