04 08 2018

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն Մոսկվայում է: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-նշել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդել էր, որ իր պաշտպանյալը կկարողանա անցնել պաշտոնական պարտականությունների կատարմանը  երկուշաբթի օրը:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թ.ին՝ 3 տարի ժամկետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ