07 08 2018

Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը», – այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին։

«Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է և այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու»,- մանրամասնել է մամուլի քարտուղարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ