ԱԺ հերթական նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 15-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունից դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ։
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ չընդունելուց հետո պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին՝ խոսելով նախագծի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի նախօրեի ելույթից, երբ Մարուքյանը նրան տեղից ընդհատեց բղավելով՝ «Դու ո՞վ ես»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը