08 04 2020

Մնացականյանը և Լավրովը քննարկել են կորոնավիրուսի տարածման կանխարգելումը

Մնացականյանը և Լավրովը քննարկել են կորոնավիրուսի տարածման կանխարգելումը

ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քայլերը։

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, վարակի տարածմանը հակազդելու և բացասական ազդեցությունը չեզոքացնելու քայլերը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մնացականյանն ու Սերգեյ կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ