Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսվածի պես կկայանան 2020թ․ նոյեմբերի 3-ին։ Այս մասին գրում է TACC-ը:
«Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը Սպիտակ տան իր ելույթում։
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը գրեթե դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: Գարնանը մի շարք նահանգներում պետք է անցկացվեին առաջնային ընտրությունները, որոնք հետաձգվել են և կկայանան ամռանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը