04 04 2020

Թրամփը վստահ է՝ նախագահական ընտրությունները կկայանան ըստ պլանի՝ նոյեմբերին

Թրամփը վստահ է՝ նախագահական ընտրությունները կկայանան ըստ պլանի՝ նոյեմբերին

Դոնալդ Թրամփը հայտնել  է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսվածի պես կկայանան 2020թ․ նոյեմբերի 3-ին։ Այս մասին գրում է TACC-ը:

«Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը Սպիտակ տան իր ելույթում։

ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը գրեթե դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: Գարնանը մի շարք նահանգներում պետք է անցկացվեին առաջնային ընտրությունները, որոնք հետաձգվել են և կկայանան ամռանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ