Արա Վարդանյանը գրում է․
«Այսօր տեղեկություն տարածվեց, որ Նախագահ Քոչարյանը կրկին տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ։ Բայց հետաքրքիրն այն է, որ հաղորդակցության մեջ նշված չէր այն հանգամանքը, որ նա ապաքինվել է, ինչն ինձ մոտ առաջացրեց հարցեր։ Արդյո՞ք նա ստացել է անհրաժեշտ բուժումը, արդյո՞ք իր ինքնազգացողությունը այդքան լավ է, որ համատեղելի է քրեակատարողական հիմնարկում պահվելու հետ։
Թե՞ մենք կրկին գործ ունենք խմբագիի անձնական վենդետայի դրսևորումներից մեկի հետ։
Ցավոք քաղաքական լեքսիկոնում չկան բառեր, որոնք կբնութագրեն այսօրվա իշխանության պահվածքը։ Դա անելու համար պետք է անցնել իրենց հասկանալի, փողոցային լեքսիկոնի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը