31 03 2020

Մարուքյանն առաջարկում է պաշտոնատար անձանց պարգևատրումները հաջորդ ամսվանից ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին

Մարուքյանն առաջարկում է պաշտոնատար անձանց պարգևատրումները հաջորդ ամսվանից ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը՝

ա ռ ա ջ ա ր կ ե լ ե մ

քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։

Կառավարության պատասխանն ստանալուն պես այն կհրապարակեմ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ