14 02 2020

Ականատես ենք լինելու պատմության մեջ ամենախայտառակ խախտումներով անցկացված ընտրությունների. Արա Վարդանյան



«Մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունն անցած երկու տարվա մեջ շատ հարցերում գնացել է ինչ-որ քայլերի և կեսից հետ կանգնել, օրինակ՝ Ամուլսարը: Իշխանությունն այդ հարցն առկախել է օդում՝ չկա հարցի լուծում, կա վտանգ, որ Ամուլսարի սեփականատերերը կդիմեն միջազգային դատարաններ, և արդյունքում կարող են մինչև 2.5 միլիարդ դոլարի վնասների փոխհատուցում պահանջել: Տեսնում ենք մի խնդիր, որտեղ կա դիմադրություն, և Նիկոլ Փաշինյանը չի գնում այն կոտրելու: Նմանատիպ խնդիր է նաև սպանդանոցների հարցը: Կրկին բողոքի ալիք բարձրացվեց, և Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց այդ որոշումից: Իսկ հանրաքվեի հարցով պետք է հասկանանք, որ օրենքն անցկացվել է, որպեսզի կրկին ճնշում գործադրվի դատավորների վրա: Դատավորները, որ ունեն մոտ 15 օր ժամանակ՝ հրաժարական ներկայացնելու համար, կարծում եմ, դրանից հետո իշխանությունը կգտնի ինչ-որ ձև՝ այս հանրաքվեից հետ կանգնելու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ