06 02 2020

Իմ բոլոր հարցերը մնացին անպատասխան. Գևորգ Պետրոսյանը՝ Վահագն Հովակիմյանին



Փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանին.

«Բա էդ ոչ լեգիտիմ ՍԴ անդամներին ինչպե՞ս էիք վաղաժամ թոշակի ուղարկում: Կարո՞ղ եք ասել, որ անդամի նկատմամբ ով և ինչպիսի՞ ճնշում է գործադրել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ նախագիծ է դրվելու համաժողովրդական քվեարկության:

«Որպես լրագրող՝ Դուք երբևէ անդրադարձե՞լ եք ՍԴ կազմավորման օրինականությանը»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը և հավելեց. «Իմ 4 հարցերն էլ մնացին անպատասխան: Մենակ մի բան հասկացանք՝ հանրաքվեի եք դնում այս նախագիծը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ