06 02 2020

Վահագն Հովակիմյանը բարձրագույն կրթություն չունի՞. 168.am

Վահագն Հովակիմյանը բարձրագույն կրթություն չունի՞. 168.am

168.am-ը գրել է. «Սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում լուրջ-լուրջ նախագծեր է ներկայացնում ու հիմա էլ երկիրը փոթորկած նախագծի հարակից զեկուցող է, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն:

Այսպես, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ինչպես նկատելի է, Վահագն Հովակիմյանը երկու ֆակուլտետի անուն է նշել:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998 թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Այնպես որ, թերևս, զարմանալի չէ, որ նրա հեղինակած նախագիծն անցնում է այս ոդիսականը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ