«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա. դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, ես դա նույնիսկ չեմ անվանի օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է: Եվ եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև իմ կողմից շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել»,- փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը