03 02 2020

Մնում է ՍԴ նախագահի դուստրերի կուրսեցիներին կալանավորեն․ Բաբկեն Հարությունյան



«Գրիչի հայտնի պատմությունը ցուց տվեց, որ մեր վարչապետը ադեկվադ չէ, կտրվել է իրականությունից: Գրիչ նվիրելը, իրեն «ջան»-ով դիմելը նա համարում է քծնանք, սա երկրի ադեկվատ ղեկավարին հարիր պահվածք չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

Նա նշեց, որ կա աննախադեպ ՍԴ, որը չի ենթարկվի գործող իշխանություններին․ «Մենք ունենք վարչապետ, որն ամեն րոպե կարող է իր որոշումը փոխել: Այս տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև ՍԴ-ի դեմ գործելաոճը: Նրանք ուզում են ունենալ գրպանային Սահմանադրական դատարան: Եթե պայքարում եք ՍԴ-ի դեմ, ինչ խելքով եք առաջարկում ունենալ նոր ՍԴ, որն արդեն կծառայի ձեզ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ