«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր ունեցած ինսայդեռական աղբյուրները պնդում են, որ մոտ օրերս Փաշինյանը կալանավորումների շարք է սկսելու: Նախորդ անգամ մեզ` բերման ենթարկվածներիս արդեն կալանավորման որոշում ունի ֆյուռերը և համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են: Մեզանից բացի կձերբակալվեն և կկալանավորվեն նաև ձեզ հայտնի քաղաքական գործիչներ: Ձերբակալության և կալանավորման պատճառաբանություններն ու մեկնաբանությունները ևս որոշված են, բայց մենք էլ պարապ չենք նստում:
Հ.Գ. Ֆեյքերի և այս թեմայով այսօր 13:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում կլինեմ ֆեյսբուքի ուղիղ եթերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը