28 01 2020

Ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. ՀՅԴ ԳՄ անդամ



«Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Առաջին հերթին փորձում ենք հասկանալ՝ ինչն է այս անտրամաբանական գործողությունների, հաճախ իրավունքից դուրս վարքագծի պատճառը: Եթե անգամ նպատակը քարոզչական հնարքներ ապահովելն է, հաստատ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ: Երկրորդ՝ ակնայտ է, որ մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում են լուրջ հանցագործություններ, և բոլոր մարդիկ, ովքեր ենթարկվում են նման հրահանգների մի օր պատասխան են տալու այս ամեն ինչի համար։ Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղած լինի անցյալից, երբ իրենք պայքարում էին ապօրինի կալանորումների դեմ, ապօրինի անազատության մեջ պահելու գործողություններ դեմ, այսօր մի քանի անգամ ավելի վատ այս ամենը նրանք փորձում են դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ