28 01 2020

Նարեկ Մալյանի փաստաբանին թույլ չեն տվել մտնել 6-րդ վարչություն

Նարեկ Մալյանի փաստաբանին թույլ չեն տվել մտնել 6-րդ վարչություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել.

«Հունվարի 28-ին, դիմակավորված անհայտ անձինք բռնի կերպով առևանգել են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանին տարել են Ոստիկանության 6-րդ վարչություն։

Իշխանության կողմից այս ակնհայտ ապօրինի և բռնություններով ուղեկցվող քաղաքական հետապնդումները այլևս անցնում են թույլատրելի բոլոր սահմանները։

Նշենք, որ ապօրինությունները շարունակվել են նաև 6-րդ վարչությունում, որտեղ չեն թողել մուտք գործի Նարեկ Մալյանի փաստաբանը, ինչպես նաև Մալյանին թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Այս պահին մի շարք մտահոգ քաղաքացիներ, իրավապաշտպաններ և «ՎԵՏՕ»-ի անդամները գտնվում են Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ