Հենց հիմա իմ դեմ կա հարուցված վեց քրեական գործ, որից մեկը «Չաուշեսկուների գնդակահարությունը» պերֆորմանսն է։ Մեր իշխանությունը գտավ, որ այս կոչը վտանգ է պարունակում դավաճանների նկատմամբ, և դրա առթիվ ինձ ազտությունից զրկեցին, այնպես որ ես սրա համար արդեն նստել եմ, նոր բան պետք է մտածեն իշխանությունները։ Այս մասին Բաղրամյան Պողոտայում հանարահավքի ժամանակ ասաց ՎԵՏՈ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նշենք, որ այսօր հանրահավաքի ժամանակ ցուցարդվեց նրա հեղինակային «Չաուշեսկուների գնդակահարությունը» պերֆորմանսը։
«Ես առաջին մարդն եմ, որ նստում է «Չաուշեսկուների գնդակահարության» գործով։ Սա մեր իրականության զավեշտի դրսևորումներից մեկն է։ Ես խոստացել եմ, որ բեմադրելու եմ «Դեբիլների աբստամբություն» բալետը»,- ասաց Մալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը