«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով:
«Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Հերթական անգամ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը։
Նշենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը