«Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ, Սերժ Սարգսյանի գործում էլ, հրայր Թովմասյանի դեպքում էլ պետք է գործի անձեռնմխելիությունը։ Դա սահմանադրական նորմ է։ Բայց Արդեն մեկ ու կես տարի է՝ Նիկոլ Փաշինյանի համար սահմանադրությունը չի գործում։ Կանգնում-հայտարարում է, թե ընտրվել է նախկին ԱԺ կողմից։ Ի՞նքը ում կողմից ա ընտրվել առաջին անգամ, իրեն սպասարկող ուժային կառույցների ներկայացուցիչներն ո՞ւմ կողմից են ընտրվել։ Հին ու նոր է անում, իր ֆրակցիայի ու կառավարության անդամների կեսը հին են»,- ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և թվարկեց «հին» պաշտոնյաներին։
«Իր թիմի կեսը հանրապետականից փախածներն են կամ տաքուկ անկյուններ փնտրողները»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը