13 01 2020

Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ Իշխան Սաղաթելյանը՝ Արման Բաբաջանյանին

Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ Իշխան Սաղաթելյանը՝ Արման Բաբաջանյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի:  354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.

Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:

Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր-պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:

Հետևաբար.

- Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…

-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա….

-Մնացածը հերթով ,կարգով…

-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն……..»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ