Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան բազայի հրթիռակոծման հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է 80 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների, այդ թվում՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ հարվածի երկրորդ ալիքը։
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել մեծաքանակ զոհերից խուսափելու համար զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը