16 12 2019

Ինձ հեռացնողները թող տղամարդկություն ունենան և պաշտոնական գրություն տան. Մեսրոպ Մանուկյան



Ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ ինձ հեռացրել են աշխատանքից, որ այդ մասին պաշտոնական գրություն դեռևս չեմ ստացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը: Նրա խոսքով՝ քանի որ հիմնադրամում իր գործունեությունը հասարակական հիմունքներով է եղել, ինքը դրա դիմաց չի վարձատրվել: Ավելին՝ նա վստահեցնում է, որ իր անձնական միջոցներով է այցելել զոհվածների ընտանիքներին՝ փորձելով ընդգծել հիմնադրամի կարևորությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ