12 12 2019

Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է․ Նարեկ Սամսոնյան

Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իրենց հարցման պատասխանը ԱԺ արտահերթ ընտրությունների ծախսերի վերաբերյալ իրենց հարցման պատասխանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՈՒրեմն, օրը բարի չէր Փաշինյանի ռեկետի համար, քանի որ մեր հարցմանն ի պատասխան մի մեծ կոռուպցիոն սխեմա ենք բացահայտել: «Ժողովրդի իշխանությունը» ԱԺ արտահերթ ընտրություններին չունենալով ոչ մի էական գումարային կապիտալ ծախսել է 274.692.701 դրամ գումար, որը համարժեք է 578.300 ԱՄՆ դոլարի: Այս գումարների 100%-ը հայթայթվել է «նվիրատվությունից», բայց որ տեսնեք, թե ինչ անուններ են 3,4,5 միլիոն դրամով «նվիրատվություններ» արել ուղղակի կապշեք:

Օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ է փոխանցել, Ֆելիքս Ցոլակյանը 4.7 միլիոն դրամ, Վահագն Հովակիմյանը 2.7 միլիոն դրամ, ՀՀԿ-ական Հովիկ Սահակյանի օգնական Աննա Կարապետյանը 3.8 միլիոն դրամ, կոռուպցիոն գործարքներով դատվող Սանասարյան Դավիթը 5 միլիոն դրամ, վիրահատության փող չունեցող Անդրանիկ Քոչարյանը 5 միլիոն դրամ, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը 4.8 միլիոն դրամ, անծանոթ անուն ազգանունով թեկնածու Գոհար Մամիկոնյանը 5 միլիոն դրամ, Անուշ Բեղլոյանը 5 միլիոն դրամ, Հայկ Գևորգյանը 5 միլիոն դրամ, ՀՀԿ նախկին հաճախորդ Վահագն Թևոսյանը 5 միլիոն դրամ և այլ 3,4,5 միլիոններով նվիրատվություն անողներ, որոնց մոտ խիիիիստ «պատահականորեն» համընկնում են վճարում անելու օրերը:

Անտիֆեյքի էս հարցման պատասխանը բառիս բուն իմաստով քրեական հոդված ա, ու էս աղքատ «միլիոնատերերը» թող յուղեն իրենց համատասխան տեղերը, որ վաղը մյուս օրը մեզ համոզեն, թե «օգնական Արմանի» փողերը ինչի են վերցրել ու բերել իրենց անունով մուտք արել:

Սա մեր երկրի մեծ ողբերգությունն է. ստախոսների և մորթապաշտների իշխանությունը ժողովրդին էշի տեղ դնելու համար ավելի թանկ է վճարելու, քան իրենց նախկինները:

Հ.Գ. Գրառումս հարցման պատասխանից հետո առաջացած մտահոգիչ հարցերի ընդամենը 5 տոկոսն է արտահայտում: Կան շատ ավելի հետաքրքիր անուններ և գումարի չափեր, որոնք մանրամասն ուսումնասիրության և մասնագիտական գնահատականի կարժանանան Անտիֆեյքի թիմի կողմից: Այնպես որ պատրաստվեք առերեսվել դառը իրականության հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ