09 12 2019

Ռազմական գործողությունների վերսկսման լուրջ ռիսկեր կան. Կարեն Վրթանեսյան



Եթե Հայաստանում իշխանափոխության առաջին օրերից կիսապաշտոնական մակարդակով քարոզ էր տարվում, որ կարծես թե ինչ-որ երկար խաղաղություն է հաստատվում և ռազմաճակատում ամեն ինչ հանգիստ է, վերջերս հայատարարություններ արվեցին ամենաբարձր մակարդակով, որ դա այդպես չէ և պատերազմի ռիսկերը նույնն են, ինչ նախկինում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Նոյեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը հիմա պակաս չեն, քան երեք-չորս տարի առաջ: Հիմա, եթե վարչապետը վիճակը համեմատում է 2014-15 թվականների հետ և ասում է, որ ռիսկերը պակաս չեն, դա նշանակում է շատ լուրջ ռիսկեր կան, և Հայաստանի իշխանությունը գոնե հայտարարությունների մակարդակում դա հասկանում է»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ