Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ սրիկաներ են եկել իշխանության, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ոտնահարել իրենց իսկ սրբադասաց սկզբուքնները: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Ադեկվատ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին և իշխանության կողմից վիրավորական հայտարարություններին՝ ընդդիմադիրների վերաբերյալ: «Այս պատմությունը կարևոր է նրա համար, որ հայ ժողովուրդը հնարավորություն է ունենում նայելու այն հայելու մեջ, որը Նիկոլ Փաշինյանն է և սարսաթելու իր ընտրությունից», - նշեց Տեր-Նակալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը