Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բրատիսլավայում հանդիպման ընթացքում պայմանավորվել են ԼՂ կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Նախարարները պայմանավորվել են բանակցությունները շարունակելու և հաջորդ տարի հերթական հանդիպման շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
Ինչպես նշվում է, Բրատիսլավայում նախարարները 3 ժամ «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը