«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է ԱԺ նախագահի կողմից խաշի խնջույք կազմակերպելուն։ Սամսոնյանը նշել է, որ «Պանդոկ Երևանի» տնօրինությունը ճնշում է գործադրել իր աշխատակիցների վրա` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կապված ինֆորմացիան հայտնելու համար:
«Արարատ Միրզոյանը երեկ խառնում ա ռեստորանային ցանցը, հավաքում են մատուցողներին, տնօրեններին, մենեջերներին եւ ուզում են հասկանալ` էդ ով ա ասել, որ ես իմացել եմ, որ Արարատ Միրզոյանը 290 հազար դրամ հաշիվ ա փակում: Սա պաշտոնական դիրքի չարաշահման ակնհայտ օրինակ է, ԱԺ նախագահը, թե ԱԱԾ-ն զանգում է մասնավոր ընկերությանը եւ ստիպում նրան, կանչում են մատուցողներին ու նրանց հեռախոսներն են ստուգում, նայում` ով իմ հետ կապ ունի, ու այս մակարդակի վիճակ է եղել: Ու փոխանակ սա լինի քննարկման առարկա, մարդիկ ասում են` ծնունդն էր, դե»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ Արարատ Միրզոյանը իրավունք չուներ նման չափի գումար ծախսել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա 750 հազար ծայրահեղ աղքատ մարդ, իսկ նա խոստացել էր իշխանության գալով այս մարդկանց մասին մտածել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը