11 11 2019

Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են․ Մեդիա պաշտպան

Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են․ Մեդիա պաշտպան

2019 թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ1 Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 289 հոդված, որոնցից 135-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։

Նախարար Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են։ Ըստ լրատվականների, Հայաստանում պատրաստվում են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստում փորձարկել։  Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ասել է, որ նախարարությունը որևէ բան չունի ասելու։

Հարապարակումների համաձայն, Արսեն Թորոսյանն իր պաշտոնը ստացել է նախարար Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ և հիմա «Բաց հասարակության հիմնադրամ»-ին հարող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա։ Այդ գործում ակտիվ է նաև Արսեն Թորոսյանը։

Լրատվականները նշում են, որ իրենց պարբերաբար ահազանգում և նշում են, որ հեմոդիալիզի նոր սարքավորումները 2-3 ամիս հետո շարքից դուրս են գալու, մինչդեռ նախկին սարքավորումներն, ըստ լրատվականների, առնվազն 1 տարի դիմանում էին։ Լրատվականների այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը չի վերադառնում նախկին սարքերին, Արսեն Թորոսյանն ասել էր, որ ոչ ոք չի ահազանգում։

ՀՀԿ անդամ Նարեկ Միրզոյանը նշում է, որ Շիրակի մարզի միակ ստացիոնար հակատուբերկուլյոզային բաժանմուքը խնդիրներ ունի։ Նա վարչապետի ուշադրությունն էր հրավիրել խնդրին․ «Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ» մտքի մտահաղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկոլյոզային բաժանմունքը, ինչի հետևանքով տուժում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակում»։

Նշվում է նաև, որ Արսեն Թորոսյանը իր թիմակիցներից միայն Դավիթ Սանասարյանի հետ չէ, որ  լարված հարաբերությունների մեջ է։ Նախարարը սակայն, նշել է, որ ոչ ոքի հետ տարաձայնություններ չունի, այդ թվում  Դավիթ Սանասարյանի։

Արսեն Թորոսյանը հակածխախոտային պայքարի առաջամարտիկներից է։ Այս հարցում Արսեն Թորոսյանն ունի թե՛ կողմակիցներ, թե՛ ընդդիմադիրներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ