06 11 2019

Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն. politik.am

Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն. politik.am

politik.am-ը գրում է.

«Իշխանական մեդիան ամենափոքր առիթն անգամ օգտագործում է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ պահպանվի բացասական ֆոնը։ Այս գործում քարոզչամեքենային օգնության են գալիս տարբեր գործիչներ, ովքեր իրենց անձնական շահերն են հետապնդում։

Վերջերս կրկին ակտիվացվեց Պողոս Պողոսյանի սպանության գործը։ Այս գործը, որի մասով դատավարությունը տեղի է ունեցել տարիներ առաջ և կա ուժի մեջ մտած վճիռ ակտիվացնում է Պողոս Պողոսյանի եղբոր որդին՝ Սամվել Անդրանիկի Պողոսյանը։ Նա դասավանադում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանական որոշ շրջանակներ Սամվել Պողոսյանին խոսատցել են այս գործը «հորով-մորով» անելուց հետո նշանակել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Տեղեկատվությունը հանարվոր չեղավ ճշտել Պողոսյանից, քանի որ նա մեր զանգերն անպատասխան թողեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ