31 10 2019

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերի 5-6-ը հանդիպում կունենան Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտության կողմերն արդեն բազմաթիվ միջոցներ են ընդունել վստահության ամրապնդման համար, այդ թվում՝ «Բաքվի և Երևանի միջև ուղիղ կապի հաստատումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ