17 10 2019

Այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը. Դավիթ Հարությունյան․ News.am

Այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը. Դավիթ Հարությունյան․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը որեւէ այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ որեւէ իրավական հիմք չկա քրեական գործի հարուցման համար. «Մեծ ցանկության դեպքում էլ, կարծում եմ, որեւէ ողջամիտ իրավաբան չի կարող այստեղ ոչինչ գտնել»։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Հարությունյանն արձագանքեց.

«Սահմանադրությունն ուղղակի է գործում տվյալ պարագայում, եւ ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ է վարվել, որ վաղաժամկետ դադարեցրել է պատգամավորի լիազորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ