16 10 2019

Առևտուր՝ «Ստամբուլյան կոնվենցիան» Հրայր Թովմասյանի դիմաց բանաձևով․ Zham.am

Առևտուր՝ «Ստամբուլյան կոնվենցիան» Հրայր Թովմասյանի դիմաց բանաձևով․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Ինչպես և կանխատեսվում էր, ՍԴ-ը նույնիսկ չքննարկեց ԱԺ-ի կողմից պատրաստած փաստաթուղթը, կապված Հրայր Թովմասյանի հետ: Սակայն  իշխանությունները ձեռքները ծալած չեն նստել: Հավանաբար «ծանր» աշխատանքի արդյունքում իշխանություններին հաջողվել է Վենետիկի Հանձնաժողովից կորզել մի շարք «խուրհուրդներ»  կապված դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ, սակայն նույնիսկ այդ «խորհուրդներում» ՍԴ-ի անդամների մեջ տարբերություններ դնելը մերժվել են: Իսկ դա նշանակում է, որ  «դրսում» Փաշինյանին հորդորում են  խնդիրները լուծել «օրինական» ճանապարհով: Մարդկային լեզվով ասաց  Փաշինյանը խոստանում է «դրսին» ընդունել Ստամբուլյան կոնվենցիան, այն  պայմանով, որ այնտեղ իրեն կաջակցեն Հրայր Թովմասյանից ազատվելու հարցում: «Դուրսն» այս հարցում համաձայնվում է գործարքի գնալ Փաշինյանի հետ, սակայն միաժամանակ նշում է, որ ՍԴ-ի անդամների հետ անօրինական գործողությունները լեգիտիմ չեն ընդունվի:

Այս ամենը հետաքրքիր զարգացումների կարող է բերել, եթե արդարադատության նախարարությունը փորձագիտական գնահատական է խնդրում Վենետիկի Հանձնաժողովից Ստամբուլյան կոնվենցիայի հարցում,  նշանակում է, որ ԱԺ-ի նույնիսկ պողոսական հատվածն է հասկանում, որ այս հարցում Փաշինյանը իսկական քաղաքական առևտրի մեջ է մտել «դրսի» հետ՝ հույս ունենալով փոխարենը ստանալ աջակցություն Հրայր Թովմասյանի վերաբերյալ:

Սակայն «դուրսը» Փաշինյանի առևտրային առաջարկը ընդունում է մասնակիորեն: Գովում է նրան, որ պատրաստ է Ստանբուլյան կոնվենցիան ընդունել, սակայն ՍԴ-ի վրա ճնշումները մասամբ է ընդունում:

Հասկանալի է, որ Ստանբուլյան կոնվենցիայի ընդունումը մի նոր հարված է լինելու Փաշինյանի համար: Դրա համար էլ նա  այս հարցի վերաբերյալ դեռ   ուղիղ չի արտահայտվում: Նրա փոխարեն այդ կոնվենցիայի ընդունման  հարցում  աջակցում է Փաշինյանի այսօրվա արդարադատության նախարարը: Բայց երբ պարզվի, որ Հրայր Թովմասյանի խնդիրը չի լուծվում, ապա Փաշինյանը կողմ չի արտահայատվի նաև Ստամբուլյան կոնվենցիայի հարցում: Քանզի կստացվի այնպես, որ ինքը՝ Փաշինյանը, ուզում է, որ կոնվենցիան ընդունվի, իսկ Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն կարող են  մերժել հանրության կողմից մերժված այդ փաստաթուղթը: Այդպիսի «նվեր» Փաշինյանը Թովմասյանին չի մատուցի: Ահա թե ինչու է նա «դրսին» փորձում բացատրել, որ Ստանբուլյան կոնվենցիայի և Հրայր Թովմասյանի խնդիրները պետք է լուծել մեկ փաթեթով:

Անկախ նրանից, թե ինչպես կլուծվի այս հարցը, պարզ է մեկ բան, որ շուտով ողջ հանրությունը կհասկանա, թե ով է իրականում Փաշինյանը, իսկ ով՝ Թովմասյանը:

Իսկ ինչ վերաբերվում է «իմքայլական» այն պատգամավորներին ովքեր Հրայր Թովմասյանի հարցում  աջակցեցին Փաշինյանին, սակայն Ստամբուլյան կոնվեցիայի հարցում մերժում են իրեն, ապա պետք է իմանան, որ նրանց այս տեսակի «շուստրիություններն» արդեն չի անցնելու: Քանզի դեմ լինելով Հրայր Թովմասյանին՝ նրանք  փաստացի կողմ են քվեարկել Ստամբուլյան կոնվենցիային, իսկ հետագա նրանց թատերական ներկայացումները կարող են իրենց տանը ցույց տալ:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ