05 10 2019

«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունն ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ է․ գնահատական

«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունն ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ է․ գնահատական

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․

«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։

Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ։

Այս ամենի արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու, ընտրովի արդարադատության, այլակարծության ցանկացած դրսևորում մերժելու մեջ։

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է և բերելու է ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման։Անհրաժեշտ է միահամուռ կանխել նման անթույլատրելի ոտնձգությունները, այլապես սա կարող է վտանագավոր նախադեպ դառնալ և ունենալ բումերանգի իր էֆեկտը։

Հուսանք, որ այս դեպքում ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ