04 10 2019

Բացի «մարշուտկայի մեջ սելֆիներից» որևէ ձեռքբերման մասին փաստաթուղթ չկա․ գնահատական

Բացի «մարշուտկայի մեջ սելֆիներից» որևէ ձեռքբերման մասին փաստաթուղթ չկա․ գնահատական

Աղվան Պողոսյանը գրում է․

«Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովից անցել է մի քանի օր, սակայն հանրությանը այդպես էլ չիրազեկվեց, թե ինչ հստակ արդյունքներ արձանագրվեց այդ հավաքից:Բացի «փայլուն հարաբերություններից» , «աննախադեպ պատմական հանդիպումներից» ու «մարշուտկայի մեջ սելֆիից» որևէ լուրջ ձեռքբերման մասին մինչ այս որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա:

Փոխարենը՝ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերվող հարցեր:Բաքվի և Մոսկվայի միջև կնքվել է համագործակցության 10 համաձայնագիր նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ:1.5 տարի հայ-ռուսական հարաբերություններում չի կարող խոսք գնալ լավ հարաբերությունների ու երկկողմ դինամիկ զարգացումների մասին: Փոխարենը՝ այսօր հասարակության հետաքրքրող թիվ մեկ հարցը՝ գազի սակագնի հարցն է:Դատելով Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական կեցվածքից, եթե գազի սակագնի հարցով որևէ դրական տեղաշարժ լիներ, կարծում եմ՝ արդեն լայվով տեղեկացրած կլիներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ