18 12 2020

Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է. Աղվան Պողոսյան

Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է. Աղվան Պողոսյան

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը գրել է.

Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ:

Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթով ոչ միայն կորցրեցինք Արցախի շուրջ 80%,այլև Հայաստանը ներքաշվեց տուրբուլենտության գոտում:

Հայաստանի շուրջ զարգանում են գործընթացներ,որոնց հետևանքով բախվել ենք պետության համար շատ վտանգավոր իրավիճակի՝Հայաստանին սպառնում են վտանգներ՝ և՛ դրսից, և՛ ներսից:

Այս պահին խաթարված է Հայաստանի արտաքին իմիջը, չկա նախաձեռնողականություն հայկական դիվանագիտության մեջ:

44 օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունեցալ գլոբալ գործընթացներ՝մեծացել է Թուրքիայի ռազմական ազդեցությունը Կովկասում,Հայաստանը հետզհետե կորցնում է իր սուվերենությունը:Չկան դիվանագիտական գործընթացներ ո՛չ հարևան Իրանի, ո՛չ էլ Վրաստանի հետ:

Երկրորդ կարևոր վտանգավոր գործընթացը երկրի ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակն է,հասարակության խիստ բևեռացումը:Գործընթացների նման շարունակականությունը ռումբ է երկրի ներսում,որը ամեն պահի կարող է պայթել:

Երրորդ կարևոր գործընթացը երկրի տնտեսական իրավիճական է,չկան օտարերկրյա ներդրումներ,դրամը օրեցօր արժեզրկվում է: Նման շարունակական իրավիճակը ենթադրելու է,որ շուտով ականատես ենք լինելու տնտեսության ուղղահայաց փլուզմանը:

Հայաստանը նման աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվությունը ամբողջովին կրում է գործող իշխանությունը, և նրա օր առաջ հեռացումը կնպաստի երկրի դուրս բերմանը շոկային իրավիճակից:

Իշխանության անհապաղ հրաժարական, անցումային կառավարության ձևավորում՝ որում ներգրաված կլինեն բացառիկ պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ,հասարակության առողջացման խիստ պրոֆիլակտիկ միջոցառումներ ու արտահերթ ընտրություններ,սա՛ է պահի հրամայականը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ