23 09 2019

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ հաղորդագրությանը։

Ինչպես նշվում է,  հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, կոնֆլիկտի գոտում տիրող իրավիճակը, և ապագա ծրագրերն ու հեռանկարները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ