20 09 2019

Առաջին ալիքին կոչ ենք անում ապահովել բազմակողմանի տեղեկատվություն․ Մեդիա պաշտպան

Առաջին ալիքին կոչ ենք անում ապահովել բազմակողմանի տեղեկատվություն․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» հայտնում է․ «Սեպտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Թեման՝ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացն էր։ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվում էր ընթացակարգային որ փուլում է գործընթացը, ինչ հիմքեր են ներկայացված։ Հարցադրումները տեղին էին, բալանսավորված, մինչդեռ մշտապես սուր հարցերով աչքի ընկած Պետրոս Ղազարյանը մեկ անգամ չհիշեցրեց հեռուստադիտողին, որ հյուրը, ով խոսում էր հեղինակություն վայելող դատական համակարգի անհրաժեշտության մասին և ցավ էր հայտնում, որ ՍԴ-ն տարիներ շարունակ քաղաքական գործընթացների մաս է կազմել, 16 տարի ՍԴ-ում է աշխատել։ Վլադիմիր Վարդանյանն ասում է․ «Դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, սեփական հեղինակության բարցրացումը, ինքնուրույն դատավորների անհրաժեշտությունը դատարանի ամենակարևոր գործառույթներից պետք է լինեն»։

Ինչու չի հնչում հարց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակված ժամանակահատավածում ու դրանից առաջ որպես խորհրդական ինչ է արել պրն․ Վարդանյանը, մասնավորապես բարձրացրած հարցերից մեկով․ «ՍԴ-ն պետք է այնչափ թափանցիկ լինի, որ որևէ մեկի մոտ որևէ կասկած չառաջանա»։ Դատարանում դատավորների ինքնուրույնության խնդիրը բարձրաձայնող նախկին ՍԴ աշխատակիցը արդյոք եղել է ինքնուրույն։ Բացի այդ, Պետրոս Ղազարյանը հարցրեց՝ եթե համեմատենք Գագիկ Հարությունյանին ու Հրայր Թովմասյանին, ինչպիսին կլինի համեմատությունը։ Վլադիմիր Վարդանյանը նշելով, որ չգիտի որքանով է իրավասու այդ հարցին անդրադառնալ, այնուամենայիվ պատմում է, թե ինչպես է աշխատել երկու ղեկավարների օրոք․ «Նրանք տարբեր ոճի իրավաբաններ են, Գագիկ Հարությունյանը բացառապես պեդանտիկ եղանակով էր աշխատում, դժվար էր աշխատել նրա հետ, Թովմասյանի ոճը մտերմիկ է, ընկերական է, բաց է, բայց միաժամանակ, պրոցեսների թափանցիկությունը ապահովված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներով սնվող լրատվամիջոցին հանրությանը տրամադրել ամբողջական, բազմակողմանի տեղեկատվություն։ Վլադիմիր Վարդանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ