10 07 2023

Պետրոս Ղազարյանը վթարի է ենթարկվել և հեռացել վթարի վայրից․ shamshyan.com

Պետրոս Ղազարյանը վթարի է ենթարկվել և հեռացել վթարի վայրից․ shamshyan.com

Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima եւ Honda մանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչու՞ է խփել իր ավոտմեքենային եւ տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը չի սպասել եւ հեռացել է։

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաըներության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ։

Տուժածներ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ