15 09 2019

Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում․ քաղաքագետը՝ վարչապետի հետ հանդիպած ՀԿ-ներին

Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում․ քաղաքագետը՝ վարչապետի հետ հանդիպած ՀԿ-ներին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հասարակական կազմակերպությունները եւ Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։

Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։

Դրանից մի շարք հարցեր են առաջանում։

Հարցեր Նիկոլին.

- ի՞նչ ունես թագցնելու հպարտ քաղաքացիներից,

- ուր մնաց ուղիղ ժողովրդավարությունը,

- հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։

Հարց ՀԿ-ներին.

- Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք զատվել։

Հարց հպարտ քաղաքացիներին.

- ո՞ւեւ կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների տեղ, որոնց չի կարելի հանրային խնդիրներ վստահել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ