Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Քննարկենք մի իրավիճակ։ Ենթադրենք X կազմակերպությունը հանդիպում է երկրի ղեկավարի հետ։ X կազմակերպությունը պայմանականորեն անվանենք Սիրո և Հումանիզմի Համազգային Ռազմականացված Ասոցիացիա, իսկ երկրի ղեկավարին կոչենք Վարչապետ։
Հանդիպումից հետո Սիրո Ասոցիացիայի առաջնորդը հայտարարում է, որ երկրում կան վատ մարդիկ, որոնք ցանկանում են ռևանշ իրականացնել և գալ իշխանության, ինչն իրենք թուլ չեն տալու։ Վարչապետն այդ հայտարարությունը չի ժխտում։
Հիմա փորձենք հասկանալ, թե ռևանշն ինչ ձևեր է կարող ընդունել և դա թույլ չտալու ինչ եղանակներ կան։
Ռևանշը կարող է երկու դրսևորում ունենալ՝ օրինական և անօրինական։ Դիտարկենք առանձին-առանձին։
Օրինական Ռևանշ
Օրինական ռևանշ կարող է լինել ընտրությունների միջոցով իշխանության գալը, երբ ժողովուրդը սահմանադրության պահանջների համաձայն իր ձայնը տալիս է ռևանշիստներին։ Այս դեպքում եթե Վարչապետը ընդունում է ոչ ֆորմալ ռազմականացված կառույցի ծառայությունը և վիժեցնում է օրինական ռևանշը, դառնում է պետական հանցագործ։
Անօրինական ռևանշ
Դիցուկ ռևաշիստները ռազմական պուտչ, ապստամբություն կամ այլ ուժային եղանակով փորձ են անում յուրացնել իշխանությունը և վարչապետը ընդունելով, որ իր իրավապահ և ուժային կառույցներն անզոր են, կամ չեն ցանկանում կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, աջակցության համար դիմում է ոչ ֆորմալ ռազականացված կառույցին։ Դա նշանակում է, որ նա այս անգամ ևս դառնում է սահմանադրական կարգը տապալող երկրի ղեկավար, որովհետև գերազանցում է իր լիազորությունները՝ չի կարող որևէ ոչ պետական կառույցի հանձնարարել նման գործառույթ իրականացնել։ Մի կողմ դնենք այն, թե նման պահերին ինչո՞ւ են համապատասխան կառույցներն անգործության մատնվում։
Հիմա հարց. ի՞նչով է մտածում վարչապետը, երբ չի ժխտում նման հայտարարությունը, իսկ եթե իրոք նման խոսակցություն եղել է, ինչպիսի՞ն է տեսնում իր հետագա ճակատագիրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը