ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետաքրքիր է՝ ինչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները,երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:
Մասնավորապես, հետաքրքիր է պատանդ եղած բարձրաստիճան սպաների կարծիքը: Ինչի ե՞ք լռում, պարոնայք: Ես դատապարտում եմ այդ հանդիպման փաստը, իսկ դու՞ք...
Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը