28 08 2019

Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ. Ադրբեջանի պատասխանը ՀՀ-ին

Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ. Ադրբեջանի պատասխանը ՀՀ-ին

Ադրբեջանի արտաքին գործերիկ նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որում վերջինս Բաքվին սպառնալիք էր անվանել Արցախի և Հայաստանի համար:

Բաքուն նշել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում՝ խաղաղություն, թե՝ սրացում: Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանություններին մեղադրել է գիտակցաբար իրավիճակը լարելու մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ, և ադրբեջանական իշխանությունները երբեք չեն համաձայնի գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ