24 06 2019

Տնտեսական իրավիճակը շատ արագ է վատանում․սա կարող է կործանարար լինել․կարծիք

Տնտեսական իրավիճակը շատ արագ է վատանում․սա կարող է կործանարար լինել․կարծիք

Արա Վարդանյանը գրում է․

«Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. Ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո։

Ամենաթարմ օրինակներն են Վրաստանը և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ թե Վրաստանը և թե Ուկրաինան ԱՄՆ-ից և Եվրամիությունից միլիարդավոր դոլարների օգնություն են ստացել։ Նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները չբերեցին լուրջ փոփոխությունների և տնտեսության զարգացման իմաստով այդ երկրները դեռ գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքների կորուստի մասին էլ չեմ էլ խոսում։ Կարելի է ասել, որ հեղափոխությունը այդ երկրներում կապիտալիզացվեց տարածքների կորուստով։ 

Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը։ Սրան գումարվում է Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Սա իրոք կարող է կործանարար լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ