16 02 2024

Ո՞րտեղից գիտես, բա՞խտ ես բացել, բաժա՞կ ես նայել. Սերժ Սարգսյանը՝ լրագրողին



«Ես հանգիստ կարող էի գնալ տուն»,- իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում:

«Արցախյան հարցը դրդեց: Իմ այդ որոշումը ոչ թե ի օգուտ իմ անձի է եղել, այլ դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել Հայաստանից: Ես բազմաթիվ ելույթներում, այդ թվում՝ խորհրդարանում այդ արհավիրքի մասին ասել եմ: Ասելը ո՞նց է լինում, հո պոզով պոչով չի լինում: Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ