«Այն, ինչին անդրադարձան մեր գործընկերներ պարոն Մկրտչյանը և պարոն Պապոյանը, այնքան էլ կոռեկտ չէր հետևյալից ելնելով: Եթե խոսենք փաստերից, Քաղավիացիայի ղեկավարը Հայաստանում ամենաշատը գործողման մեկնած պաշտոնյաներից մեկն է: Այդ գործողումներից մենք որևիցե արդյունք չենք տեսել»,- այսօր Ազգային Ժողովում հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Պատգամավորը հռետորական հարցադրում է հնչեցնում՝ քանի՞ նոր չվերթ է բացվել Հայաստանում, քանի՞ նոր ավիաընկերություն է մուտք գործել Հայաստան, հայկական ավիաընկերություն, ազգային փոխադրող ստեղծվե՞լ է, թե ոչ:
«Ինչ վերաբերում է այն կոչին, որ պարոն Մարուքյանը պետք է հիշի, որ ինքը պատգամավոր է, ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Մարուքյանը լավ հիշում է, որ ինքը պատգամավոր է, դուք հիշեք և եթե սիրում եք կոչերով դիմել, ապա կոչով դիմեք ձեր կառավարությանը, որ աշխատեն և արդյունք ցույց տան: Եվ թողեք այդ ամբարտավան տոնը»,- եզրափակեց Կարեն Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը