18 06 2019

Թրամփը սկսում է ապօրինի միգրանտների արտաքսումը

Թրամփը սկսում է ապօրինի միգրանտների արտաքսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ սկսելու են միլիոնավոր ապօրինի գաղթականների արտաքսումը։ Նա գրել է․

«Հաջորդ շաբաթ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությունները կսկսեն միլիոնավոր ապօրինի միգրանտների արտաքսման գործընթացը, որոնք օրենքը խախտելով՝ թափանցել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրանք կարտաքսվեն որքան հնարավոր է շուտ։ Մեքսիկան իր խիստ իմիգրացիոն օրենքներով հրաշալի աշխատանք է կատարում մարդկանց կալանման գործում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ