«Ինչի ասես ենթարկվել եմ, վեթինգի եղածն ի՞նչ ա, որ չենթարկվեմ»․ այսպես պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը վեթինգի ենթարկվելուն պատրաստ լինելու վերաբերյալ հարցին։
Դիտարկմանը, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի միավորվել մեկ այլ նախարարության հետ՝ հաշվի առնվել իր մատուցած ծառայությունները, Ցոլակյանը պատասխանեց, որ ոչ մեկին ծառայություն չի մատուցել. «Ինչ վերաբերում է նախարարության լինել-չլինելուն, միանալ-չմիանալուն, ասել եմ՝ ԱԻՆ-ը հումանիտար կառույց է, հումանիտար գործառույթներ է իրականացնում: Ոստիկանությունն ունի պատժիչ գործառույթներ: Այդ երկուսը միանալու դեպքում կարող էր ֆունկցիաների տարբերություն, անհամատեղելիություն լինել։ Ես նախարարն եմ, ինչ էլ ասեմ, կասեք սուբյեկտիվ է ասում, բայց հանգիստ եղեք, եթե ԱԻՆ-ը որոշեն միացնել ուրիշ նախարարության, ես դեմ չեմ լինի ընդհանրապես»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը