18 08 2022

Որոնողափրկարարական աշխատանքները տարվում են՝ ենթադրվող էպիկենտրոնային հատվածում․ ԱԻ նախարար



 « «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները ներկա պահին տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում»,-այս մասին, դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ըստ տեղեկությունների՝ այնտեղ նաև պայթյունի պահին եղել է քաղաքացի։ Մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ շենքում է բուն պայթյունի պրոցեսը սկսվել, հիմա այնտեղ են աշխատում փրկարարները։

Փամբուխչյանը նշեց, որ որոնման տարածքը նեղացել է. «Քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, որից առաջացել է թե հրդեհ, թե հարվածային ալիք, դա իր հերթին բարդություններ է առաջացնում մեզ համար։ Նման հարվածային ալիքից և ջերմաստիճանից, նաև գոլորշիացում է տեղի ունեցել, շանսերը հուսադրող չեն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բացազատել այդ հատվածը, օգտագործել մեր շներին, նաև մեր որոնողափրկարարական խումբը փորձի մուտք գործել տվյալ հատված և իրականացնել աշխատանքներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ